ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 28-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արին բնակավայր տանող ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել գնդևազցի 17-ամյա մի պատանու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և տարբեր անվանական արժեքով ռուբլի և դրամ կեղծ թղթադրամներ: Պատանին հայտնել է, որ դրանք ձեռք է բերել «Վայլդբերիս» օնլայն խանութից համացանցով պատվիրելու միջոցով:
Հայտնել է նաև, որ մոտ տասը օր առաջ 10,000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու շենքերից մեկի առաջին հարկի խաղալիքների խանութում: Ոստիկանության ծառայողների պահանջով՝ նշված խանութի տերը ներկայացրել է կեղծ թղթադրամը:
17-ամյա պատանին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Բաց մի թողեք
Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել
Քստմնելի դեպք՝ Արագածոտնում, մի խումբ տղաներ շանտաժով 13-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություններ են կատարել
Շիրակում տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան