02/12/2024

Ինչ է քննարկում ԵՄ-ն ՀՀ պաշտպանության նախարարության հետ. Վասիլիս Մարագոսը մանրամասնել է

ԵՄ-Հայաստան հարաբերությունները պատմական փուլում են: Ինչումն է այդ պատմականությունը՝ Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասաց պատմականության մասին այդ հայտարարությունը գալիս է ԵՄ անդամ պետությունների, հաստատությունների, ինչպես նաև ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հզոր կամքից:

«Մենք միասին աշխատում ենք, որպեսզի զարգացնենք մի գործընկերություն, որն արդեն շատ ուժեղ է:

Բայց հոկտեմբերին, երբ Գրանադայում վարչապետ Փաշինյանի և ԵՄ ղեկավարության հետ հանդիպում էր, մի գործընթաց էր, որ միասին սկսեցինք, որպեսզի ամրապնդենք այս հարաբերությունները: Եվրոպական խորհուրդը հոկտեմբերին խնդրեց ԵՄ ինստիտուտներին մշակել տարբերակներ հարաբերություններն ավելի խորացնելու համար:

2 շաբաթ առաջ Բրյուսելում գործընկերության խորհրդում համատեղ գործընթաց մեկնարկեցինք: Այն է՝ գործընկերության մի նոր օրակարգ մշակել, որպեսզի արձագանքենք հայ ժողովրդի ավելի լավ կյանքի ձգտումներին:

Մի նոր ոլորտ, որտեղ մենք արդեն աշխատում ենք և հուսով ենք շուտով կոնկրետ արդյունքներ կունենանք՝ անվտանգության ոլորտն է: Նախկինում մեծ համագործակցություն չունեինք, բայց հիմա ունենք ԵՄ առաքելությունը, որն ավելի է ուժեղացվելու:

Հայաստանը մասնակցելու է ԵՄ խաղաղության շրջանակին: Սա մեկ այլ քայլ է, որը մենք հիմա ուսումնասիրում ենք ՀՀ-ի մեր գործընկերների հետ, մասնավորապես Պաշտպանության նախարարության հետ»,- ասաց Մարագոսը:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:

Փետրվարի 29-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է: Սրան զուգահեռ շարունակվում են բյուջետային աջակցության ծրագրերով իրականացվող բարեփոխումները:

Վասիլիս Մարագոսի խոսքով ԵՄ-ն փորձում է նաև իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանում զբաղվածության ոլորտում հնարավորությունների եւ հավելյալ արժեքի ստեղծմանը:

Հայ խորհրդարանականներն արժևորել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ընդգծել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ներկայում մշակման փուլում գտնվող ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների նոր փաթեթին: