ԱՄՆ-ն արդեն զգուշացրել է Ռուսաստանին միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքներն անպատասխանատու են, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք Վլադիմիր Պուտինի անպատասխանատու հռետորաբանությունը»,- նշել է Միլլերը:
Նրա խոսքով՝ միջուկային զենք ունեցող պետության ղեկավարի այդպիսի հայտարարություններն անընդունելի են։
«Մենք նախկինում մասնավոր կերպով և անմիջականորեն շփվել ենք Ռուսաստանի հետ միջուկային զենքի կիրառման հետևանքների վերաբերյալ»,- հավելել է խոսնակը։
Նա հայտնել է, որ առայժմ նշաններ չկան առ այն, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել։ Սակայն ԱՄՆ-ը շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին։

Բաց մի թողեք
Կիպրոսի խորհրդարանական ընտրություններ. ԴԻՍԻ-ն և ԱԿԵԼ-ը մրցում են առաջին տեղի համար, քանի որ ծայրահեղ աջերը առաջընթաց են գրանցում
Ֆրանսիայի նախագահի թեկնածու դը Վիլպենը հետաքննվում է որպես արտաքին գործերի նախարար ստացած նվերների համար
Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը