Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հակոբ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խուլիգանություն:
Այսպես՝ Հակոբ Սամվելի Գալստյանը, 2023 թվականի դեկտեմբերի 14-ին’ ժամը 12:20-ի սահմաններում, բժշկական ստուգում անցնելու նպատակով գտնվելով Երևան քաղաքի Ազատության 24 հասցեում գտնվող զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 2 տարածքային ստորաբաժանումում, զորակոչի կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ Վահե Կորյունի Հակոբյանից տեղեկանալով պարտադիր զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին, նշված հանգամանքն ընդունել է ցավագին, որից հետո իր մոտ ունեցած հրավառության միջոց հանդիսացող պայթուցիկը վառել և նետել է Վահե Կորյունի Հակոբյանի վրա, ինչը դիպչել է վերջինիս կրծքավանդակի հատվածին, ընկնել հատակին ու պայթել’ առաջացնելով ծուխ:
Շարունակելով հասարակության՝ զինկոմիսարիտաում գտնվող անձանց նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունքը՝ Հակոբ Սամվելի Գալստյանը իր՝ պարտադիր զինվորական ծառայությանը պիտանի լինելու չնչին առիթով բարձրաձայն հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ։ Այդ կերպ շուրջ 10 րոպեով խաթարել է զինկոմիսարիատի բնականոն աշխատանքը, ինչից հետո դուրս է եկել զինկոմիսարիատի բակ, կրկին հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ, որին միջամտել են նշված տարածքում ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի ՀՈԲ աշխատակիցները, ովքեր Հակոբ Գալստյանին օրինական պահանջ են ներկայացրել՝ դադարեցնել հասարակական կարգի կոպիտ խախտումը, ինչին ի պատասխան Հ.Գալստյանը ոստիկանության ծառայողների հասցեին նույնպես հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան