ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ով նաև Սամվել Կարապետյանի եղբորորդին է, հայտարարեց, որ կանխատեսում էին իրենց դեմ ուղղված վերջին զարգացումները։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց բոլոր քայլերը վաղուց էին հստակ ու պարզ երևում։
Կարապետյանը ընդգծեց, որ հստակ տեղեկություն չունի՝ իր տան խուզարկությունը կոնկրետ ինչ հանգամանքով է պայմանավորված։ Նա ենթադրում է, որ վերջին հանրահավաքից հետո իրավիճակը սրվել է, ինչն էլ կարող էր հիմք դառնալ գործողությունների համար։
«Մոտ 90 տոկոսով համոզված եմ, որ ձերբակալություն կլինի։ Չգիտեմ՝ ինչ հիմնավորմամբ, բայց վստահ եմ՝ մի բան կգտնեն։ Սա կարծես նոր սցենար է, բավական լավ մշակված, որպեսզի մեզ վրա նոր ճնշում գործադրեն», – նշեց Կարապետյանը։
Նրա խոսքերով, խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են երկու գլխարկ, մի կրիչ լուսանկարներով և «չորս հատ iPhone-ի» գումար։

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը