Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր առաջնորդած «Քաղպայմանագիր» կուսակցությունը դառնա եվրոպական կուսակցական որեւէ ընտանիքի, միության անդամ, ինչպես ՀՀԿ-ն ու «Ժառանգությունն» են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ, «Լուսավոր Հայաստանը»՝ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության եւ այլն։
«Հրապարակ» թերթը գրում է. Կուսակցական վերջին հավաքներին հենց այդ հարցն է քննարկվում, կարծիքներ են փոխանակում, թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին է համապատասխանում ՔՊ-ի գաղափարախոսությունը` ում կարելի է դիմել։ Բայց քանի որ ՔՊ-ն չունի հստակ «իզմ»-ներ, ուստի տեւական ժամանակ է՝ այս գլուխկոտրուկը չի լուծվում:
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք ամենաշատը մոտ են «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) «դավանանքին» եւ առաջիկայում թերեւս անդամագրվելու դիմում ներկայացնեն։ Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ԱԼԴԵ-ի անդամ են ԼՀԿ-ն եւ ՀԱԿ-ը։
Բաց մի թողեք
Հատկապես հիմա Հայաստանը պետք է լուրջ պայքար մղի իր պետականության դեմ գործող անձանց դեմ․ Բաբաջանյան
34 մլն դրամ ջազի միջազգակին օրվա առթիվ, որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես
Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել