Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կենդանաբանական այգում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, պոնիների պահվող տարածքի մոտ անձրևաջրերի պատճառով թուլացած ժայռաբեկորներից մի քանիսը պոկվել ու թափվել են։ Բարեբախտաբար, կենդանիները այդ պահին մի քանի մետր հեռավորության վրա են գտնվել։
Տեղում պարզվել է, որ փրկարարները ոչինչ չեն կարող անել, այդ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Կենդանաբանական այգու անվտանգության աշխատակիցները նշում էին, որ այդ տարածքում քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում է, իսկ քարաթափման հատվածում եղել է 10-ից ավելի պոնի ու, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Բաց մի թողեք
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ապօրինի գույքի գործով անցնող հերոսներից մեկն է
ՈՒԵՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին
«Օղրաշությո՞ւն», թե՞ պրիմիտիվ պարազիտություն. Ինչո՞ւ են ՀՅԴ-ականներն աղմկում գործուղումների թեմայով