Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ:
Հաղորդվում է, որ երկու բնակելի շենք է վնասվել։ Պայթյունի վայրից տարհանվել է 100 մարդ։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Պաշտոնական տվյալներ այս պահին չկան։
Նախնական տվյալներով անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը եղել է Ռուչի նավթի պահեստը։
Սանկտ Պետերբուրգում ժամը 19:32-ից սահմանափակումներ են մտցվել «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքի համար. հաղորդում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Դա արվել է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Գերատեսչության հաղորդագրությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակելի շենքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջադեպի արդյունքում վեց մարդ օգնություն է խնդրել բժիշկներից։
Բաց մի թողեք
ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարել է ընդամենը նկատողություն
Տեսանյութեր ԱԺ-ից, ինչպես են հղի կնոջը հրում, ինչպես հակառակորդն հարվածելու փոխարեն խփում են յուրայինի ՔՊ-ականի դեմքին
ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց․ Արթուր Սարգսյանը դուրս եկավ նիստերի դահլիճից․ Տեսանյութ