Դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեակացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, Հայաստան-սփյուռք գործակցության, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ նույն օրը դեսպան Մակունցն այցելել է Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան, տնօրեն Սյուզի Օհանյանի ուղեկցությամբ շրջել դպրոցում, ինչից հետո մասնակցել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին:
Նշվում է, որ նիստի ընթացքում դեսպան Մակունցը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի ու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ուղղություններին, այնպես էլ՝ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին ու խաղաղության օրակարգին:
Նիստի ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:
Բաց մի թողեք
Որքան պետք է վճարել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. նոր որոշում
Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում
Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ