Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է մեղադրյալ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխել՝ կալանքը վերացնել և խափանման միջոց ընտրել գրավը՝ 5 մլն դրամ և բացակայելու արգելքը։
«Իհարկե, հասկանալի է, որ սա վերջնական որոշումը չէ, բայց այս միջանկյալ հատվածի համար, այո, գոհ եմ: Դեռևս դատաքննություն է ընթանում, չեմ կարող մանրամսներ նշել, բայց ցումունքներում էլ եմ ասել, որ տեղի ունեցածում ինձ մեղավոր չեմ ճանաչում: Այն, որ ես որևէ մեկին վնասելու կամ վիարովերոլւ փորձ չեմ արել և ձգտում չեմ ունեցել, միանշանակ է: Ես այդ հնարավորությունն ունեցել եմ՝ շատ ավելի վատ բաներ անելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Խաչատրյանը մասնակից է Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանությանը։
Ըստ քննչական կոմիտեի՝ հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից Տիրան Խաչատրյանը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել տեղի բնակչին։
Բաց մի թողեք
Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը
Վարորդն ու ուղևորը մալուխներ ու սարքավորումներ են գողացել գործարանից. Տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման. Լուսանկար