Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի ներդրումային առաջարկի Կառավարության որոշման նախագիծը պատրաստ է և մեկ շաբաթում այն կդրվի շրջանառության։
Այս մասին այսօր նշվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ ժամկետների մասով ձգձգումներ կան և հանձնարարել հարցը հնարավորինս արագ կարգավորել. «Ուզում եմ վստահեցնել՝ այգիների հիմնանորոգման ծրագրերն իրականացվում են միմիայն երևանցիների շահերից ելնելով»։
Նրա խոսքով՝ այս այգին կրկին ստանում է այգու և հանրային տարածքի տեսք, և անդրադարձավ այս նախագծի հետ կապված խոսակցություններին․ «Եթե վերադառնանք խոսակցությանը, թե խեղճ մարդկանց տնակներ ենք քանդում, այստեղ՝ այս հատվածում խեղճ մարդ չկա։ Այս օբյեկտները տասնամյակներով շահագործվել են տարատեսակ ձևերով, և կարծում եմ՝ անցել են այգիներին այդպես վերաբերվելու ժամանակները։ Այգիները պետք է վերադարձվեն քաղաքին, երևանցիներին և երևանցիների համար պետք է դառնան հասանելի»։
Երևանում ՏԻՄ օրենքում ոչ թե փոփոխություններ են տեղի ունենում, այլ նոր օրենք է առաջարկվում:
Այս մասին Երևանի քաղաքապետարի գործակարգավարակն նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բավականին մեծ ծավալով անդրադարձ կա ոլորտներին և կա անդրադարձ նախորդ ժամանակաշրջանում հավաքագրված խնդիրներին և նաև լուծումներ կան:
Այս օրենքի ընդունումից հետո վստահաբար Երևանի ավագանին ունի շատ մեծ անելիք և կարծում եմ այստեղ նաև ժամանակն է, որ ավագանու ֆրակցիաների հետ խոսենք և քննարկենք հետագա ավագանու կողմից ընդունվելիք որոշումները և կարծում եմ պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում առաջ շարժվենք,- ասաց Ավինյանը:

Բաց մի թողեք
ՖԻՖԱ-ն հետաքննում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների վարքագիծը ԱԱ եզրափակիչից հետո. Լուսանկար
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել