Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։15-ի սահմաններում 17-ամյա Վ․ Մուշեղյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 74/11 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանիսը կոտրել, ապա բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք ու գլխիվայր հայտնվել «Լիկա մետիս» ՍՊԸ-ի բակում։
Վթարի հետևանքով Վ․ Մուշեղյանը և ուղևորներ, 17-ամյա Ա․ Հակոբյանն, 17-ամյա Ռ․ Վահրամյանն ու 17-ամյա Ա․ Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
Ֆրանսիան 20 տոննա սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի հարյուր ընտանիքի համար. Լուսանկար
Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը
Դեբեդը վարարում է, մարդիկ անհանգստանում են, նորից ջրհեղեղ չլինի