Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գ․ Ա․-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր 15-ամյա աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս է եղել, երբ անծանոթ տղամարդը մոտեցել է երեխային, ապա հարցրել, թե մոտակայքում որտեղ կա մթերային խանութ, ապա Թբիլիսյան խճուղում գործող խանութի հետնամասում գրկել է նրան ու փորձել սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխային հաջողվել է փախչել հանցագործից ու կատարվածի մասին հայտնել ծնողներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են տղամարդու ինքնությունը։ Կարճ ժամանակ անց նա հայտնաբերվել է Թբիլիսյան խճուղում և սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Մ․-ն է։
Բաց մի թողեք
Վարդան Ղուկասյանը մեղադրվում է մոտ 40 դրվագով. շարունակվել է գործի քննությունը. Տեսանյութ
Մերձավանում uպանության գործի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է