Այսօր՝ մարտի 4-ին, 4 տարի և 1 ամիս կալանքից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ազատ էր աարձակվել:
Ինչո՞ւ է Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ դատական դեպարտամենտը:
«Ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է շուրջ 4 տարի կալանքի տակ մնալուց հետո այսօր Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով՝ Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը հարկ է համարում պարզաբանել, որ դատարանը գտել է, որ այլևս ամբաստանյալի պատշաճ վարքագիծը և գործի բնականոն ընթացքը հնարավոր է ապահովել նաև նրա ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Ընդ որում, որպես գրավի չափ միջնորդվել էր 20.000.000 (քսան միլիոն) դրամ, մինչդեռ` որպես գրավի պիտանի և ողջամիտ չափ է ընդունվել 25.000.000 (քսանհինգ միլիոն) դրամը:
Ավելին, պաշտպանական կողմը միջնորդել էր միայն տնային կալանք և գրավ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անհրաժեշտ է համարել դրանց հետ միասին կիրառել նաև բացակայելու արգելքը, ինչը նշանակում է, որ ամբաստանյալ Վերմիշյանը իրավունք չունի հատել ՀՀ պետական սահմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:
Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար ՀՀ դրամին համարժեք շինանյութ։
Բաց մի թողեք
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին Քննչական կոմիտե են տարել․ Լուսանկար
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց
Արամուսում հրացանով uպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել. Լուսանկար