Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում «Հասմիկ Կուրղինյան Պետրոսի» Ա/Ձ-ին պատկանող ձկնաբուծարանում կատարած ստուգման ընթացքում պարզել են, որ ապօրինի խորքային հորից իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Բաց մի թողեք
Առողջապահության ոլորտի պաշտպանները պահանջում են ԵՄ բյուջեում առանձնացնել առողջապահության ֆինանսավորումը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ
Ինչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանը