Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում, հայտնում է РИА Новости-ն:
Առավոտյան տեղի բնակիչները ուժեղ ցնցումներ են զգացել, խուճապահար դուրս վազել փողոց:
Ալմաթիի բնակիչներն իրենց հեռախոսներով ծանուցում են ստացել երկրաշարժի մասին։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ալմաթիի ժամանակով 11:22-ին (ՀՀ ժամանակով 10:22-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կմ հարավ՝ տասը կիլոմետր խորության վրա։ Ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։
Բուն Ալմաթիում և տարածաշրջանում ցնցումներ են զգացվել հինգ բալ ուժգնությամբ:
Բաց մի թողեք
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին
ԱԹՍ-ները մխրճվել են 37 հարկանի շենքի մեջ․ ՌԴ օդային տարածքում. Լուսանկար
Վրաստան-ԵՄ հարաբերությունները պատմական ամենացածր մակարդակի վրա են. Վրաստանում ԵՄ դեսպան