Ստացվում է, որ մեր պետության շահերի սպասարկումն անպայման մեկնաբանվում է որպես այլ պետություններ դեմ տարվող քաղաքականություն: Դա մեզ դնում է հակադրության ռեժիմի մեջ և չի թողնում, որ զագանանք:
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Սա շատ վատ նարատիվ է, որը տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ շարունակ ներդրվել է Հայաստանի քաղաքական մտքի մեջ: Հիմա էլ է սա փորձում արվել: Հիմա էլ սրա վրա փորձ է արվում կառուցել վախի տրամաբանությունը: Այսինքն, եթե դու քո պետության շահերը փորձում ես սպասարկել ինքնաբավ կերպով սեփական մոդելի մեջ, ապա իմացիր, որ քեզ պատժելու են անպայման: Երկու տրամաբանություն կա՝ «եղիր ինձ հետ, և ես քեզ կօգնեմ», կամ «եղիր ինձ հետ, թե չէ ես քեզ կպատժեմ»: Պարզ է չէ, որ մենք գործ ունենք 2-րդ տրամաբանության հետ, որը հայաստանյան «5-րդ շարասյուն»-ի ներկայացուցիչները ակտիվորեն փորձում են տարածել: Բայց մենք՝ որպես պետության, պետք է դուրս գանք էս մոդելի միջից և մեր ինքնաբավ շահերը սպասարկենք»,- ասաց Կոնջորյանը:
Հաղորդավարի հարցադրմանը՝ մտավախությունն ա՞յն է, որ վատ դաշնակցից չստանանք լավ թշնամի, պատգամավորը նկատեց. «Մենք մեր բոլոր գործընկերների հետ վարում ենք այնպիսի քաղաքականություն, որն առաջին հերթին միտված կլինի ՀՀ շահերի սպասարկմանը: Եթե որևէ տեղ տեսնում ենք, որ մեր գործընկերը չի կարող օգնել, ասում ենք՝ շատ լավ, դու մեզ չես կարող օգնել, գնանք, մեր գլխի ճարը տեսնենք: Դա ընկալվում է իր դեմ արված քայլ, որն էդպես չէ»:
Բաց մի թողեք
Դա հասարակության մահացու հիվանդության ախտանիշ է. Ինչպես ենք «դահիճների բարեկամ» դառնում
ՀՅԴ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք ընդդեմ ՀՀ պետականության. Կոնջորյան
Մենք պահանջում ենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումն ու նսեմացումն ինքնին համարվի քրեական արարք