Ստացվում է, որ մեր պետության շահերի սպասարկումն անպայման մեկնաբանվում է որպես այլ պետություններ դեմ տարվող քաղաքականություն: Դա մեզ դնում է հակադրության ռեժիմի մեջ և չի թողնում, որ զագանանք:
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Սա շատ վատ նարատիվ է, որը տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ շարունակ ներդրվել է Հայաստանի քաղաքական մտքի մեջ: Հիմա էլ է սա փորձում արվել: Հիմա էլ սրա վրա փորձ է արվում կառուցել վախի տրամաբանությունը: Այսինքն, եթե դու քո պետության շահերը փորձում ես սպասարկել ինքնաբավ կերպով սեփական մոդելի մեջ, ապա իմացիր, որ քեզ պատժելու են անպայման: Երկու տրամաբանություն կա՝ «եղիր ինձ հետ, և ես քեզ կօգնեմ», կամ «եղիր ինձ հետ, թե չէ ես քեզ կպատժեմ»: Պարզ է չէ, որ մենք գործ ունենք 2-րդ տրամաբանության հետ, որը հայաստանյան «5-րդ շարասյուն»-ի ներկայացուցիչները ակտիվորեն փորձում են տարածել: Բայց մենք՝ որպես պետության, պետք է դուրս գանք էս մոդելի միջից և մեր ինքնաբավ շահերը սպասարկենք»,- ասաց Կոնջորյանը:
Հաղորդավարի հարցադրմանը՝ մտավախությունն ա՞յն է, որ վատ դաշնակցից չստանանք լավ թշնամի, պատգամավորը նկատեց. «Մենք մեր բոլոր գործընկերների հետ վարում ենք այնպիսի քաղաքականություն, որն առաջին հերթին միտված կլինի ՀՀ շահերի սպասարկմանը: Եթե որևէ տեղ տեսնում ենք, որ մեր գործընկերը չի կարող օգնել, ասում ենք՝ շատ լավ, դու մեզ չես կարող օգնել, գնանք, մեր գլխի ճարը տեսնենք: Դա ընկալվում է իր դեմ արված քայլ, որն էդպես չէ»:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»
Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը