«Մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի պահանջն իսկական պատուհաս է դարձել առողջապահության ոլորտի համար եւ մեծ բողոքներ առաջացրել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեդ» համակարգն աշխատում է խափանումներով, տեխնիկական խոտաններով։ Ոլորտի ներկայացուցիչը պատմում է, որ համակարգն աշխատեցնողներն ասել են՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանը պատրաստ չեն, նոր սերվեր է հարկավոր։ Իրավաբանի մասնագիտությամբ նախարարը պնդել է. «Ասել եմ՝ մարտի 1-ից, ուրեմն մարտի 1-ից»։
Մինչդեռ, որպես իրավաբան, գոնե պետք է հասկանար, որ հանրային շահերին առնչվող նման փոփոխությունը չեն ընդունում եւ մեկ օր անց սկսում կիրառել` ժամանակ է պետք, որ մարդիկ մարսեն նոր փոփոխությունները, պատրաստվեն դրան։ Կոնկրետ էլեկտրոնային դեղատոմսերին անցնելուն պատրաստ չեն նաեւ հիվանդանոցները, քանի որ նույն «Արմեդ» համակարգում ոչ բոլորը մուտք ունեն, ոչ բոլորն են կարողանում դրանով աշխատել։ Ի դեպ, հակաբիոտիկները դեղատոմսերով գնելու պարտադիր պայման նաեւ տարիներ առաջ էին մտցրել, որը չաշխատեց։
Մասնագետները կարծում են՝ այս համակարգն էլ երկար կյանք չի ունենա, քանի որ տեխնիկապես պատրաստ չեն դրա կիրառմանը: Ասենք, ահազանգեր կան, որ շաբաթ օրն «Արմեդ» համակարգը նորմալ չի գործել դեղատներում, եւ հրատապ հիվանդներին դեղորայքը վաճառել են առանց դեղատոմսերի»:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան