«Կոնտակտներ կան գործընկերոջս (Շահին Մուստաֆաևի) հետ, պարբերաբար աշխատանքային շփումներ կան»:
Այս մասին ԱԺ հարցուպատասխաննի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, մենք այցելեցինք հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի հետ, որն ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ: Բայց նաև առանձին աշխատանքային կոնտակտներ կան, որոնք վերաբերում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը: Այս պահին ավելին չեմ կարող ասել:
Կարծում եմ, որ կոնտակտները կոնստրուկտիվ են, և որոշ ժամանակ անց մենք կունենանք հրապարակելու տեղեկատվություն առ այն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը»,- ասաց նա:
Հարցին՝ փոխկապակցվա՞ծ են օգոստոսի 8-ի դրույթները և սահմանազատման գործընթացը, փոխվարչապետը պատասխանեց.
«Գլոբալ իմաստով, ինչ խոսք, օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա՝ սահմանազատման գործընթացը երկկողմ շարունակելու, և դա, ըստ էության, քննարկվում է:
Բացի դրանից՝ ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, և, դիրքից կախված՝ ո՛ր հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք:
Երկուսն էլ, այո՛, սահմանազատում են, բայց այստեղ հնարավոր է, որ արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք: Բայց առանձին, անկախ դրանից, մենք մեր գործընթացը, վստահ եմ, որ կշարունակենք»,- ասաց փոխվարչապետը:

Բաց մի թողեք
Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, որը կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Տասնյակ տարիներ Առողջապահական ծառայություններից զրկված քաղաքացիները բողոքում են, որ 1 ամիս ստիպված են սպասել