Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծես փորձում է դեմ գնալ Նիկոլ Փաշինյանին՝ չի ուզում հրաժարվել Արցախից։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այդ մասին վկայում են Մինասյանի կատարած գնումները։ Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել «Undiscovered Armenia» գիրքը («Չբացահայտված Հայաստան»), 2 օրինակով, որն ունի 12 գլուխ՝ Հայաստանի 11 մարզերի եւ Արցախի մասին։ Գրքում պատկերված է Արցախի ու Հայաստանի բնաշխարհը։
Գիրքը հրատարակող «Զանգակ» գրատունն իր կայքում գրել է, որ այն «հրաշալի նվերի տարբերակ է արտերկրում ապրող այն մարդկանց համար, ովքեր ֆոտոգրքերի եւ բնության սիրահար են»։
Ենթադրվում է, որ Մինասյանը գրքերը ձեռք է բերել ինչ-որ մեկին նվիրելու համար, մնում է հասկանալ՝ պոկել-հանե՞լ է Արցախին նվիրված 12-րդ գլուխը, թե՞ գիրքն ամբողջական է նվիրել՝ «չվախենալով, որ Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա»։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան, հաջորդ շաբաթը թեժ է լինելու
ՔՊ-ականների աչքը վախեցել է
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում