Ռուսաստանին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ից սահմանապահների դուրս բերմանը, ապա, որքան հասկանում ենք, որոշումներ չեն եղել, և դրանք մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի փոխանցել»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը այժմ իրականացնում են մի շարք կարևոր նախագծեր։
«Մենք շարունակելու ենք դրանք իրականացնել»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ այս հարցին անդրադարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ իր անձնական կարծիքով՝ սահմանապահների դուրս գալը ճիշտ կլինի:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել