X սոցքալական ցանցի ղեկավար Իլոն Մասկն իր միկրոբլոգում, անդրադառնալով «Ֆեյսբուքի» աշխատանքի խափանումներին՝ գրել է.
«Եթե դուք կարդում եք այս գրառումը, դա այն պատճառով է, որ մեր սերվերները աշխատում են»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի աշխատանքը որոշ ժամանակ խափանվել էր, հնարավոր չէր մուտք գործել անձնական հաշիվներ:
Սոցիալական ցանցի աշխատանքը վերականգնվել է, սակայն դեռևս կան որոշակի խնդիրներ:
Meta ընկերության մամուլի քարտուղար Էնդի Սթոունը պարզաբանում է ներկայացրել ավելի վաղ սոցցանցերում եղած խնդիրների առնչությամբ:
«Այսօր ավելի վաղ տեխնիկական խնդիրների պատճառով մարդիկ մեր որոշ ծառայությունների հասանելիության հետ կապված դժվարությունների են հանդիպել: Մենք խնդիրը հնարավորինս արագ ենք լուծել նրանց համար, ում այն առնչվել է, և ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»,- X-ի իր էջում գրել է նա:
«Մենք վերադարձանք: Շնորհակալ ենք համբերատարության համար, քանի դեռ մեր թիմերն աշխատում էին մեր որոշ ծառայությունների հասանելիության վերականգնման ուղղությամբ»,- ավելի ուշ պաշտոնական էջում իրազեկել է Meta-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի աշխատանքը որոշ ժամանակ խափանվել էր, հնարավոր չէր մուտք գործել անձնական հաշիվներ:






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ