Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին, հայտնում է ԱՊԱ-ն։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը կրկին նշել է, թե իբր «Հայաստանը հավակնություններ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»՝ հավելելով, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար «ՀՀ-ն պետք է հրաժարվի դրանից»։

Բաց մի թողեք
Ալիևը Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ», Պուտինին՝ «պատերազմի»
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է
Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի