Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին, հայտնում է ԱՊԱ-ն։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը կրկին նշել է, թե իբր «Հայաստանը հավակնություններ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»՝ հավելելով, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար «ՀՀ-ն պետք է հրաժարվի դրանից»։

Բաց մի թողեք
Ինչ սպասի ՀՀ քաղաքացին, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը
ՔՊ իշխանության ներսում նախկին համակարգի բարքերի վերադարձի վտանգի մասին
Երբեք չենք մոռանա, որ․․․ Թրամփը հիշաչա՞ր է