27/07/2024

Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ Վայ, մամա ջան, էս ուր եմ ընկել ես ․․․

Ձևավորվող Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, մեր կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ Վայ, մամա ջան, էս ուր եմ ընկել ես ․․․

Ուրեմն տարեկան ԱՊՊԱ-ն լրացել է ՍԻԼ Ինշուրանսի հետ, ով, ինչ բազմանուն օֆիսից ասես զանգում, մի կուտ են տալիս, մի համոզել են համոզում՝ հաճելի ձայնով, երիտասարդ աղջիկներ /չեմ տեսել, ձայներից գուշակում եմ, գուցե՝ ոչ/։ Էլ 1,8 մլն-ի փոխարեն 3 մլն, փոխհատուցման պայմանով, էլ առողջապահության ապահովագրությւոնը անվճար ներառյալ, էլ ․․․ Հա ձգում եմ, ասում եմ կարող ա ավելի լավ բոնուս առաջարկեն, ով գիտե, նոր ժամանակներ, նոր բարքեր ․․․

Խնդիրն այն է, որ անցած տարի կնքնված պայմանագրի 36 000 դրամի փոխերեն ՍԻԼ-ի գները դարձել են 77 000, համաձայնեք անհամատեղելի, բայց հեռախոսային գրոհը անտանելի է հաստատ։ Մարդիկ գործ են գտել, ինչ ասես ․․․ Եվ ամենակասկածելին, թերևս իբր ՍԻԼ-ից զանգում են, թե մեր գործակալի հետ կնքեք, բայց այլ ֆիրմայի հետ, մենք` 6 տարվա հաճախորդ եք, ինչ եք, միևնույն է գնիջեցում չունենք ․․․

Պարզապես այս ամենը մեսսինջերով ու մեյլերով առաջարկվող խաբեությունների է նման, որից իբր զգուշացնում են, թե հանկարծ խաբեբաների ձեռքը չընկնեք, պայմանագիր կնքեք, որը իրականում գոյություն չունի։ Եթե որևէ մեկդ ծանթ եք նմաններից, ցածը տեղեկացրեք խնդրեեմ ․․․

Իսկ մենք՝ Mitk.am լրատվական – վերլուծականով հետաքննություն կվարենք, հասկանանք ով ով է, մեղք են մարդիկ ․․․

Հետաքրքիր է ուր են նայում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն, ՀՀ իրավապահ մարմինները ․․․

#SIL_Insurance #ՍԻԼ_Ինշուրանս #ԱՊՊԱ #Հայաստանի_Ավտոապահովագրողների_Բյուրո_Armenian_Motor_Insurers_Bureau #ապպապայմանագիր #Բյուրո #Կարևոր