Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, պատճառներ է փնտրում, մի քայլը հաջորդում է մյուսին, սա համապատասխանում է իրենց քաղաքականությանը, կարծում եմ՝ «Զվարթնոցով» չեն սահմանափակվի։ Հիմա ինչ էլ ասեն, աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին զգուշացրել էինք՝ դա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, հետո կբարձրացնեն Գյումրիում ռազմաբազայի առկայության հարցը»,- ասել է Զատուլինը։

Բաց մի թողեք
Ինչի դիմաց Ադրբեջանը կսկսի մի քանի շիշ հանքային ջուր գնել Հայաստանից. պարզաբանում են ադրբեջանցիները
ԱՄՆ-ն էլի սպառնում է Իրանին, Հայաստանին և ոչ միայն
Պուտինը Փաշինյանին տարանջատեց հայ ժողովրդից, ինչը Հայաստանի համար հղի է աղետալի հետևանքներով