«Հայաստան» համահայկական հիմնադրամի անունով ներմուծված 22 տրանսպորտային միջոց՝ «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով կամրացվի ուժային կառույցներին։
«Հրապարակ» թերթը գրում է. Խոսքը «Պոլարիս» մակնիշի տարբեր ամենագնացների մասին է, որոնց միջին արժեքը մոտ 10 մլն դրամ է։ 22 տրանսպորտային միջոցներից 8-ը՝ 85.5 մլն ընդհանուր արժողությամբ, կփոխանցվի ՆԳՆ-ին, 4-ը՝ 42 մլն դրամ արժողությամբ՝ ՊՆ-ին, իսկ մնացածը՝ 102 մլն դրամ արժողությամբ՝ Ազգային անվտանգության ծառայությանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամը նման մի փոխանցում էլ արել էր 2020 թվականի պատերազմի ժամանակ` սփյուռքահայության հանգանակած 100 միլիոն դոլարը փոխանցելով պետությանը, ինչը մեծ սկանդալի առիթ դարձավ:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»