Գաղտնիք չէ, որ ժամանակ առ ժամանակ քամու նույնիսկ մի փոքր ուժգնացման ժամանակ Երևանում կոտրվում են ծառեր կամ ծառերի մեծ ճյուղեր՝ երբեմն նաև վնասներ պատճառելով մեքենաներին:
«Փաստ» թերթը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պատասխանել՝ կա՞, արդյոք, հաշվարկ, թե 2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում քանի ծառ է վնասվել:
Քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ ծառերի վնասման պատճառը միայն քամին չէ: Եվ այսպես, տարբեր դեպքերից ընդհանուր առմամբ 2023 թվականին Երևանում վնասվել է 136 ծառ: Դրանցից թեքված, կոտրված, շրջված ծառերի քանակը 81-ն է, այդ թվում՝ քամուց՝ 37-ը, այլ բնույթից՝ 44-ը, իսկ վնասված ծառերի ճյուղերի քանակը 55-ն է, այդ թվում՝ քամուց՝ 24-ը, այլ բնույթից՝ 31-ը:
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին