ՀՀ արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնում են, որ մարտի 7-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի յոթերորդ հանդիպումը:
Ասվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև՝ քննարկել սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև՝ աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Բաց մի թողեք
Խաղաղության հեռանկարները դիտարկելիս՝ զերծ մնալով ավելորդ պատրանքներից
Նվազում է Հայաստան – Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ միջազգային հետաքրքրությունը
Մենք երբեք Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագիրը» չենք կապել COP29-ի հետ․ ԱՄՆ պետդեպ