Ադրբեջանում խիստ ցավագին են ընդունում մի շարք երկրների պաշտպանության նախարարների այցերը ՀՀ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Բաքվի բռնապետի, հիմնականում քողարկված վերահսկողության տակ գտնվող մեդիառեսուրսով, տեղեկատվական արշավ են սկսվել հատկապես Հունաստանի և Ֆրանսիայի դեմ, իսկ Իրանի մասով նոր թափ է հավաքում առանց այդ էլ ոչ բարեկամական արշավը։
Բաքվի բռնապետը ևս չի թաքցնում իր , այսպես ասած, դժգոհությունը, բայց իրականում անհանգստությունը՝ կապված հատկապես վերջին շրջանում մեր անվտանգային միջավայրում տեղի ունեցողի հետ։
Ադրբեջանում տրամադրություններ ստեղծող որոշ կենտրոններից սկսել են կոչեր հնչել, որ քանի շուտ է, քանի ժամանակ կա, պետք է հարձակվել Հայաստանի վրա։ Կարծում եմ, որ այս կոչերը վերաձևակերպելու են որպես հանրային պահանջ իր բոլոր հետևանքներով։
Հաղթանակի սինդրոմով տառապող Բաքվի բռնապետը իր բոլոր տեսակի ներքին հանդիպումներում հիշատակում է երկաթե բռունցքը, ինչպես նաև օկուպացված Արցախում կառուցված, այսպես ասած, հաղթանակի ճանապարհի շարունակությունը Հայաստանի Հանրապետության տարածքով, որով ուղղակիորեն սպառնում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը»։

Բաց մի թողեք
Առուշանյանը գդալ առ գդալ ուտում է վրեժի սառը կերակուրը
Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին. Իոաննիսյան
Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան