22/11/2024

Անկեղծորեն ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ ​​սահմանները հնարավորինս շուտ բացվեն. Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն ցանկանում է հնարավորինս շուտ բացել պետական սահմանը Թուրքիայի հետ:

Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Անթալիայում մարտի 1-3-ը կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում պատասխանելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ թուրքական «Anadolu» գործակալության հարցերին։

Միրզոյանը շեշտել է, որ սահմանների բացումը ձեռնտու կլինիկողմերի համար:
Նրա խոսքով, հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսական, ձեռնտու կլինի առաջին հերթին հասարակ քաղաքացիներին, և «դա գիտեն Հայաստանի քաղաքացիների մեծ մասը։

Միրզոյանը նաև հավելել է, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը հարցականի տակ է: Նա հիշեցրել է, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։

«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը մեծանան»,-ասել է նախարարը: