Երեկվա Գյումրու ավագանու նիստին, որն այդպես էլ չկայացավ, ներկա էր նաև Վարդան Ղուկասյանի պաշտպաններից մեկը, ով ավագանու նիստին ներկա գտնվողներին ներկայացրեց ոչ միայն քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործերի մանրամասները, այլև նրա առողջական վիճակի մասին տեղեկատվությունը։
Նրա պատմելով՝ Վարդան Ղուկասյանը կալանավայրում չի կորցրել իրեն բնորոշ կենսախնդությունը․ «Նա այնտեղ էլ երգում է, իսկ մյուս կալանավորները նրան դիմավորում են ծափահարություններով։ Նույնիսկ այդ պայմաններում փորձում է մարդկանց դրական տրամադրություն փոխանցել՝ իր ձևով»։
Նշեց, որ օրեր առաջ Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով նրան տեղափոխել էին Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Թեև բժիշկները հոսպիտալացման ցուցում էին տվել, նրան թույլ չեն տվել մնալ հիվանդանոցում և շարունակել բուժումը։
Փաստաբանը շեշտեց, որ քաղաքապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցները հակասում են օրենքին, քանի որ արդեն կալանավորված անձի նկատմամբ չի կարող ընտրվել այլընտրանքային խափանման միջոց։

Բաց մի թողեք
Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի
Ինչ է կատարվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին. Իոաննիսյան