21/11/2024

Կառավարության շենքի դիմաց քաղաքացին բենզին լցրեց իր վրա. Լուսանկար

Կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել․ վերջինս իր վրա ենթադրյալ բենզին լցրեց։

Ոստիկաններին հաջողվեց կանխել ինքնահրկիզման փորձը, և նրան բերման ենթարկեցին:

Նա հայտարարում էր, թե «ամբողջ երկրագնդի ժողովրդի փրկության ծրագիրն իր մոտ է», նաև ասաց, որ թղթեր է բերել Կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցելու համար։

«Ինձ կտանեք 6-րդ վարչություն»,- պահանջեց ինքնահրկիզման փորձ անող քաղաքացին՝ դիմելով ոստիկաններին: Վերջինս նաև ասաց, որ բաց թողնեն ձեռքերը, քանի որ չի պատրաստվում փախչել:

Возможно, это изображение 2 человека