Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է Մարտի 8-ին կանանց սպասվող նվերի մասին:
«Սիրելի կանայք և աղջիկներ, վաղը Ձեզ նվեր, արև, արև, արև»,- գրել է նա:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում մարտի 7-ի ցերեկը, 8-ի, 9-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։
Մարտի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը, 10-ին՝ շրջանների զգալի մասում, 8-9-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, մարտի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ