Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 09։50-ի սահմաններում «DAF» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռի վրայից Նոյեմբերյան -Իջևան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում, դեռև անհայտ հանգամանքներում ցիստեռը պոկվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոկվելու հետևանքով ցիստեռնը գլորվել և հայտվել է ձորում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը վարորդին առաջինը օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ հոգեբանական, Ջուջևանի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը։
Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Բաց մի թողեք
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան. Լուսանկար
Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել․ Լուսանկար
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում․ վիրավորներ կան․ Լուսանկար