Մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 17:50-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ վտոճանապարհի 33 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս՝ Ավշար գյուղի վարչական տարածքում, հարվածել է ճանապարհի չթույլատրելի հատվածով տեղափոխվող ոչխարի հոտին։
Հարվածի հետևանքով 28 ոչխար, որոնց մեծ մասը՝ մայրացու, տեղում սատկել են, իսկ ավտոմեքենան, մոտ 182 մետր առաջ ընթանալով, արգելակվել է։
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի և սատկած ոչխարների տիրոջ ինքնությունը։
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից