Լևոն Քոչարյանը իր դատական նիստից վիդեո է հրապարակել, որտեղ ի ցույց էր դրել իր 3000 դոլարանոց Louis Vuitton պայուսակը։
Civic.am-ի հոդվածին արձագանքել է կրտսեր Քոչարյանի դատապաշտպանը և որոշել նախ մեզ դասեր տալ, հետո էլ պնդել, որ պայուսակը Քոչարյանինը չէ, իրենն է, դրա ամեն դրամն էլ ինքն է աշխատել։
Լավ է, որ Քոչարյանի փաստաբանը ինքը կարողանում է իր համար 3000 դոլարանոց պայուսակ գնել, բայց վատ է, որ լրագրողներին ասում է,- «ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ»։ Ու սա ասում է այն դեպքում, երբ դատարանում ներկայացնում է Քոչարյանին։
Ով, եթե ոչ պարոն Կոչուբաևը բոլորից լավ գիտի, որ Քոչարյանների փաստաբանները դեռ բավականին երկար են հաշվելու Քոչարյանների փողերը՝ փորձելով դատարանին ապացուցել նրանց ունեցվածքի օրինականությունը։ Դե իսկ լրագրողական ու հանրային վերահսկողության կարևորության մասին էլ՝ թույլ տվեք լռել։ Չնայած եկել Քոչարյանի փաստաբանին ի՞նչ ենք բացատրում։ Առհասարակ «Ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ»-ն կարող էր դառնալ Քոչարյանների ընտանիքի կարգախոսը։
Ինչևէ, քանի խոսքը գնաց խորհուրդներից, մենք էլ պարոն Կոչուբաևին մի երկու զուտ տեսական խորհուրդ տանք՝ մարդ ես, մի օր կյանքում պետք կգա.
Լավ չէ, երբ փաստաբանը նույնականանում է իր պաշտպանյալի հետ։
Կրկնակի վատ է, եթե դատապաշտպանը նույնականանում է կոռուպցիայի մարմնավորում համարվող պաշտպանյալի հետ։
Եռակի վատ է՝ լրագրողներին ասելը.- «Պաշտպանյալիս փողերը մի հաշվեք»։
Կրտսեր Քոչարյանը չի դադարում զարմացնել, նա հիմա էլ բլոգերության ուղին է բռնել. իր դատի ընթացքից տեսանյութ է հրապարակել, նաև ցուցադրելով մոտ 3000$ արժողությամբ պայուսակը:
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար