Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվող Միհրան Պողոսյանի այն հայտարարությանը, որ կուսակցություն է հիմնել:
«Մի տեղ կարդացի, որ Ռուսաստանի շնորհիվ իր բաժին քրեական պատասխանատվությունից խուսափող Քեթրինի Միհրանն էլ է Մոսկվայից նետվում «հայոց պետականության պաշտպանության» (կարդալ՝ հանուն հայոց վասալության պահպանման) մարտին ու դա ուզում է անել (կարդալ՝ ասել են անել) քաղաքական կուսակցություն հիմնադրելով։
Ենթադրում եմ, որ կուսակցության անունն էլ կլինի «Քթերը քաշելու բանան» պանամայամետ օֆշորիստական կուսակցություն»,- գրել է Սաֆարյանը:
Մեկ այլ գրառմամբ նա հավելել է. «Բայց ինչ վատն ա էս իշխանությունը, որ ըսենց ասլաններին չի թողնում, որ գան Հայաստանը փրկեն…
Պուտինի վրա էլ եմ կատաղած. ախր ոնց կարելի ա ըսենց պատրաստի կադրերին չուղարկել Ուկրաինա, մարգուշի ասած՝ 3 օրում Կիևը փրԳեն…»:
Բաց մի թողեք
Կարդալու ու դասեր քաղելու մասին․ Տիգրան Պասկևիչյան
Վայ մեզ, եթե չվերագտնենք ճշմարտությունը, վայ մեզ, եթե դարձի չգանք․ Անանյան
Է՞ս ա ձեր «խաղաղությունը». Լուսանկար