22/11/2024

Բաքուն Երևանից գյուղեր է պահանջում․ հայտնի են անունները

Բաքուն Երևանից գյուղեր է պահանջում։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել։

Նշվում է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում քննարկվում է Վերին Ոսկեպարի, Տիգրանաշենի, Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) հարցը։

Այս բոլոր սահմանամերձ գյուղերը Հայաստանի Տավուշի մարզում են։

Ադրբեջանի փոխվարչապետը ղեկավարում է Հայաստանի հետ սահմանազատման ադրբեջանական կողմի պետական ​​հանձնաժողովը։