26/12/2024

Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։

Այս մասին Ադրբեջան կատարած պետական այցի նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա նշել է, որ Ղազախստանը, որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների կողմնակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 11-12-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան:

Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ տեղի կունենա հանդիպում Իլհամ Ալիևի հետ։

Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Տոկաևը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի հետ և կմասնակցի ղազախ-ադրբեջանական բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստին։