27/12/2024

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին նախագահը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին

Ադրբեջանական AzTV-ն տեսանյութ է հրապարակել՝ իրազեկելով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։

Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից: Ալիքը դեռ չի հայտնում հարցազրույցի բովանդակությունը։

Նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Ստեփանակերտում բերման էին ենթարկել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նա տեղափոխվել է Բաքու:

ԼՂ նախագահը կալանավորվել էր:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը հրապարակել ու թվարկել էին այն մի շարք ծանր մեղադրանքները, որոնք առաջադրել են ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին:

Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, նրան սպառնում է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում: