26/12/2024

Ռուսաստանի ագրեսիան հնարավոր, բայց ավելի քիչ հավանական է Հարավային Կովկասի երկրների նկատմամբ. STRATFOR

Ամերիկյան հեղինակավոր STRATFOR մասնավոր հետախուզական-վերլուծական կենտրոնը իր՝ «Ռուսաստանի արդի աշխարհաքաղաքականությունը» հոդվածում Ռուսաստանի ապագայի երեք հնարավոր ճանապարհների մասին է պատմել, դրանցից առաջինում մասնավորապես ասվում է.

«Ռուսաստանը գնալով ավելի կռազմականացվի և ավելի սպառնալից կդառնա իր հարևանների նկատմամբ՝ ներառյալ ՆԱՏՕ անդամների, չնայած Մոսկվան ամեն կերպ խուսափելու է ՆԱՏՕ-ի հետ ուղիղ առճակատումից։ Դրա փոխարեն ՌԴ-ն կկենտրոնացնի իր ուժը այլ երկրների վրա։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները սպառնալից և պրովոկատիվ հայտարարություններ կանեն Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Ճապոնիայի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի և ԱՄՆ-ի նկատմամբ։ Այս հայտարարություններով նրանք ցույց կտան իրենց լոյալությունը ավելի բարձրաստիճան ղեկավարությանը և իրենց ընկալումը Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի մասին։

Ուկրաինայից հետո Ռուսաստանի հաջորդ ռազմական թիրախը կարող է դառնալ Ղազախստանը։ Մի շարք ռազմական-անվտանգային միջամտություններ են հնարավոր Կենտրոնական Ասիայում՝ հիմնականում դրանք կլինեն թեթև օպերացիաների տեսքով՝ տեղական կառավարություններին պաշտպանելու նպատակով, ինչպես եղավ 2022-ին Ղազախստանում։ Ռուսաստանը ձգտելու է խորացնել հարաբերությունները և պաշտպանել ավտորիտարական ստաբիլությունը Կենտրոնական Ասիայում՝ ռեգիոնը որպես բուֆեր օգտագործելու և դրա բնակչությունը ռուսական դեմոգրաֆիկ խնդիրների լուծում օգտագործելու համար։ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսություններն ու քաղաքական ռեժիմները շատ ավելի անկայուն են և հետևաբար դրանց վրա հարձակման ռիսկերն ու գինը շատ ավելի ցածր է, քան Եվրոպայում։ Ռուսաստանի ագրեսիան հնարավոր, բայց ավելի քիչ հավանական է Հարավային Կովկասի երկրների նկատմամբ»։