Ալիևը երեք մատի հայտնի կոմբինացիա է ցույց տալիս, Մոսկվան էլ փորձում է նրան գայթակղել Սյունիքով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ նշելով. «Եթե ռուսական զորախումբը ԼՂ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու պարտավորություն չունի, չի ունեցել ի սկզբանե, ուրեմն մնում է ենթադրել, որ քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում տեղահանված տասնյակ հազարավոր մարդկանց ռուսները ԼՂ- են տեղափոխել, որպեսզի հարմար պահի նրանց բռնատեղահանման գնով Ադրբեջանում ռազմակայան ունենան, բայց Ալիեւը հիմա երեք մատի հայտնի կոմբինացիա է ցույց տալիս: Մոսկվան էլ փորձում է նրան գայթակղել Սյունիքով:
Ստացվում է ավելի քստմնելի պատկեր, որին նողկալիություն են ավելացնում Պուտինի հայաստանաբնակ վկաները»:
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները