Մարտի 11-ին, ժամը 00։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար