Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby Theatre-ում 96-րդ անգամ կայացել է աշխարհի գլխավոր կինոմրցանակի՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը։
Ուկրաինայի պատմության մեջ առաջին անգամ ուկրաինական ֆիլմը Օսկար է ստացել։ https://www.JazzBlues.EU
«20 օր Մարիուպոլում» ուկրաինական ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգի մրցանակին: Սա Ուկրաինայի պատմության մեջ առաջին Օսկարն է։
Մստիսլավ Չեռնովը և «20 օր Մարիուպոլում» ֆիլմի թիմը
Ամերիկյան ակադեմիայի գլխավոր բեմից հայտարարեցին, որ Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական քաղաքների վրա, սպանել տասնյակ հազարավոր ուկրաինացիների, գերի է պահել Ուկրաինայի քաղաքացիներին։ Այս մասին բեմից ասել է ուկրաինացի ռեժիսոր Մստիսլավ Չեռնովը։ Հանդիսատեսը հոտնկայս և բուռն ծափահարություններ է տվել ուկրաինական ֆիլմի թիմին։
2024 թվականի «Օսկար»-ի հաղթող է ճանաչվել ատոմային ռումբի հայտնագործողի՝ Ռոբերտ Օփենհայմերի մասին պատմական դրաման՝ Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմերը»։ Ֆիլմը ստացել է միաժամանակ 7 մրցանակ։
Դրանք են՝ լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան, լավագույն օրիգինալ երաժշտություն, լավագույն մոնտաժ, լավագույն օպերատորական աշխատանք և գլխավոր մրցանակը՝ լավագույն ֆիլմ։ Հատկանշական է, որ այն 2023 թվականի երրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմն է աշխարհում՝ հավաքելով 951 միլիոն դոլար։
«Օփենհայմեր»-ի ամենամոտ մրցակիցը «Խեղճ թշվառները» ֆանտաստիկ ֆիլմն է, որի ռեժիսորն է Յորգոս Լանտիմոսը, որն արժանացել է 4 մրցանակի։
Էմմա Սթոունը և«Օսկար»-ը՝ «Խեղճ թշվառները» ֆիլմում գլխավոր դերի համար
Լավագույն ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան, «Օփենհայմեր»
Նշենք՝ ներկայիս «Օսկար»-ի ֆավորիտներն էին Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» ֆիլմը՝ 13 անվանակարգով, Յորգոս Լանտիմոսի «Խեղճ թշվառները» ֆանտաստիկ ֆիլմը՝ 11 անվանակարգում, Մարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի մարդասպանները» քրեական դրաման՝ 10 անվանակարգում և Գրետա Գերվիգի «Բարբի» կատակերգությունը:
Հաղթողների ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև.
• Լավագույն ֆիլմ ՝ «Օփենհայմեր»
• Լավագույն ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան «Օփենհայմեր»
• Լավագույն դերասան՝ Կիլիան Մերֆի – «Օփենհայմեր»
• Լավագույն դերասանուհի՝ Էմմա Սթոուն – «Դժբախտը»
• Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Ռոբերտ Դաունի կրտսեր «Օփենհայմեր»
• Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Դավան Ջոյ Ռենդոլֆ – «Մնացորդները»
• Լավագույն օրիգինալ սցենար՝ Ջասթին Տրիե, Արթուր Արարի – «Անկման անատոմիա»
• Լավագույն ադապտացված սցենար՝ Քորդ Ջեֆերսոն – «Ամերիկյան գեղարվեստական գրականություն»
• Լավագույն միջազգային ֆիլմ՝ «Հետաքրքրությունների տարածք» – Մեծ Բրիտանիա
• Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Տղան և թռչունը»
• Լավագույն օրիգինալ սաունդթրեք՝ Լյուդվիգ Գորանսոն – «Օփենհայմեր»
• Լավագույն երգ՝ «Ինչի համար էի ես ստեղծված» – «Բարբի»
• Լավագույն օպերատորական աշխատանք՝ Հոյտե Վան Հոյտեմա – «Օփենհայմեր»
• Լավագույն մոնտաժ՝ «Օփենհայմեր»
• Լավագույն գեղարվեստական ուղղություն՝ «Խեղճ թշվառները»
• Կոստյումների լավագույն ձևավորում՝ «Խեղճ թշվառները»
• Լավագույն տեսողական էֆեկտներ՝ «Godzilla: Minus One»
• Լավագույն ձայնը՝ «Հետաքրքրությունների գոտի»
• Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ՝ «Խեղճ թշվառները»
• Լավագույն վավերագրական ֆիլմ՝ «20 օր Մարիուպոլում»
• Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ՝ «Հենրի Շաքարի հրաշալի պատմությունը» – ռեժ. Ուես Անդերսոն
• Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Պատերազմն ավարտվեց. Ոգեշնչված Ջոնի և Յոկոյի երաժշտությամբ»
• Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Վերջին վերանորոգման խանութը»
Բաց մի թողեք
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է. Տիգրան Ավինյան. Լուսանկարներ
«Գինոսյանական օրեր» կանցկացվեն Գյումրիում․ Օրակարգ․ Լուսանկար
Օպերայի շենքը նոր լուսավորություն ունի. Ավինյանը տեսանյութ է հրապարակել