«Գոլդ» համարանիշների աճուրդը ավարտվեց 2024 թվականի փետրվարի 28-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 համարանիշները վաճառվել են 156 մլն դրամով, այդ թվում է նաև բոլորի կողմից ցանկալի՝ 000 OO 00 համարանիշը։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։ Ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։
Ըստ ՀՀ ընտրողների պետական ռեգիստրի՝ Գագիկ Առուշանյանը բնակվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում և գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այսինքն՝ Գագիկ Առուշանյանը համայնքապետի հայրն է։
Առուշանյանը «Հրապարակի» հետ զրույցում չի հերքել, որ համարանիշներն ինքն է գնել և հորդորել է այդ թեմայով հարցեր չուղղել իրեն։
Հարցին, թե ի՞նչ նպատակով է համայնքապետի հայրը որոշել գնել համարանիշը, ասել է. «Ձեզ ի՞նչ ա հետաքրքրում, ես ձեզ պատասխան չունեմ, ձեր ի՞նչ գործն ա»:
Դիտարկմանը՝ Դուք Գորիսի համայնքապետի հայրն եք, սովորական մահկանացու չեք։ «Հետո ինչ, որ Գորիսի համայնքապետի հայրն եմ: Դո՞ւք եք որոշում ես ինչ առնեմ, վերջ»,- պատասխանել է նա:
Բաց մի թողեք
Ապագա լրագրողները ձկան պես լուռ են եղել, չէ, լուռ չեն եղել, այլ քծնել են Փաշինյանին, Նաղաշ Մարտիրոսյանի մեղքն է
Անկարայում ոճրագործ Թալիաթ փաշային նվիրված հուշատախտակ է բացվել․ Լուսանկար
Անհայտ անձինք Մոսկվայի երկաթուղային կայարանում առևանգել են մի հայ տղամարդու․ ո՞րն է պատճառը․ Լուսանկար