12/12/2024

Բնակչության գոհունակության ցուցանիշով ՆԳՆ ոստիկանությունը կրկին իրավապահ կառույցներից առաջինն է. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը բարելավել է իր դիրքերը՝ իրավապահ համակարգի մարմիններից շարունակելով մնալ առաջինը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:

Կատարված հարցման արդյունքներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 23 %-ը եղել են լիովին գոհ, 39 %-ը ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից, 16 %-ը ավելի շուտ գոհ չի եղել, իսկ 3 %-ը դժվարացել է պատասխանել։

Ընդհանուր առմամբ գոհունակության ցուցանիշը կազմել է 62 %՝ 2023 թվականի մարտ ամսին իրականացված հետազոտության արդյունքների համեմատ աճելով 4 %-ով։

Հետազոտությունն իրականացվել է «Բրեվիս» ընկերության կողմից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներ, որոնց ընտրանքը որոշվել է ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։