Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և գիտկոմի նախագահին։
ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և ԲՈւՀ-ի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Մարտի 6-ի Ռեկտորատի նիստի ժամանակ, ևս մեկ անգամ խնդրվել է դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։
ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։
Այս հարցի լուծումը հնարավոր է միայն մեր միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում»,- նշված է հայտարարության մեջ։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան փակելու և այն ակադեմիական քաղաքին միացնելու մասին լուրերն անհանգստացնում են մշակութային հանրությանը։
Կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն, օրինակ, անհանդուրժելի է համարում այս ամենը․ «Առհասարակ, մեր այսօրվա իրականության մեջ Կոնսերվատորիայի փլուզումը միանգամայն նկատելի էր, և այն բերեց հասցրեց նրան, որ այսօր կա՛մ դիտովորությամբ, կա՛մ իրերի բերմամբ փակվում է Կոնսերվատորիան։ Դա ամենացավալի, անհանդուրժելի իրողությունն է մեր իրականության մեջ»։
Ռոբերտ Ամիրխանյանի դիտարկմամբ՝ անհանդուրժելի է Կոնսերվատորիան ինչ-որ ուսումնական հաստատության ֆիլիալ դարձնելը․ «Ես չեմ կարող դա ընդունել, բայց ընդունում եմ, որ իրողությունն այդպիսինն է, ինչ արած»։
Հարցին, թե արդյո՞ք այս ամենը նաև մշակութային գործիչների լռության պատճառով չէ, Ամիրխանյանն արձագանքեց՝ ո՞նց կարելի է մարդկանց մեղադրել, որոնք ամեն օր ինչ-որ լավ բանի ես սպասում այս կյանքից․ «Մարդ արարածն անպաշտպան է այս իրականության մեջ»։
Ռոբերտ Ամիրխանյանը վստահեցրեց՝ եթե Կոնսերվատորիան փակվի, առաջին ընդվզողն ինքն է լինելու։
Այս լուրը բացառապես բացասական արձագանք է ստացել, քանի որ հանրությունը վստահ է՝ սա մեծ հարված է հայոց մշակույթին․ հարյուր տարվա պատմություն ունեցող բուհը հենց այնպես չի կարող փակվել կամ վերածվել ֆակուլտետի։ Փակման մասին որևէ ծանուցում Կոնսերվատորիայի ղեկավարությունը դեռևս չի ստացել։ «Ո՛չ, մենք ոչ մի ծանուցում չենք ստացել»,- ասել է Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր բուհերի միավորման ու ակադեմիական քաղաք տեղափոխվելու մասին քննարկումներ եղել են․ «Ոչ միայն Կոնսերվատորիայի, այլ բոլոր բուհերի միավորման մասին երկու քննարկում եղել է։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք ԿԳՄՍ նախարարին։ Մենք շուտով նաև պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»։
Նա տեղեկացրեց, որ բնականաբար դեմ են այս նախագծին, և դա անձամբ հայտնել է նախարարի հետ հանդիպմանը, երբ նա հայտնել է, որ նման հարց է քննարկվում․ «Իսկ քննարկմանը ներկա են եղել մեր երկու պրոռեկտորները՝ գիտական և ուսումնական մասով։ Այնտեղ գերմանացի ճարտարապետի հետ հանդիպում է եղել, որը այդ ակադեմիական քաղաքի նախագծողն է։ Այդ հանդիպման ժամանակ էլ մեր պրոռեկտորները հայտնել են իրենց բացասական կարծիքը։ Նրանք ասել են, որ կարող են մի ֆակուլտետ տեղափոխել ակադեմիական քաղաք, բայց ամբողջ բուհը վերածել ֆակուլտետի, չի կարելի»։
Բաց մի թողեք
Էդվարդ Մունկ՝ Ճիչի հեղինակը, հանրահայտ գեղանկարիչն ու դժբախտ մարդը․ Լուսանկար
Ֆրենկ Սինատրա՝ մեծագույն երգիչ, դերասան, մաֆիոզ ու սրտակերը․ Տեսանյութ
Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը