Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը:
«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում Ստեփանակերտի հայկական դիմագիծը։
Ադրբեջանի պետական վարչակարգի այս քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող հուշարձանները գտնվում են վտանգի տակ»,- գրել է նա։


Բաց մի թողեք
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»
Հորդանանի, Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները չեն ընդհատվել
Լֆիկը խիստ պայմաններ է դրել